Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զ. Փոստանջյանը՝ ՄԻՊ ՀՀԿ թեկնածուի մասին. «Միգուցե նա ինչ-որ կատարող է եղել» (տեսանյութ)

Քաղաքականություն
F4JDS5WZD58

Երկու հիմնավորում կա, թե ինչու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը առաջադրվեց օմբուդսմենի թեկնածու: Ըստ նրա՝ դա իր մասնագիտական կարողություններն են, որոնք թույլ են տալիս զբաղվելու այդ գործունեությամբ, կյանքի անցած ճանապարհն ու փորձը. «Բացի այդ, բոլոր այն անձինք, որոնք ինձ համար հեղինակություն են եւ կարող էին լինել օմբուդսմեն, չցանկացան մասնակցել այս պայքարին»: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր տիկին Փոստանջյանը չցանկացավ նշել իր համար օմբուդսմենի ցանկալի թեկնածուների անունները՝ նշելով, որ այդ իրավապաշտպանները, փաստաբանները բոլորին հայտնի անուններ են: Թե էլ որ քաղաքական ուժերն ու գործիչներն են սատարում Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատգամավորը նշեց, որ պետք է սպասել փետրվարի 12-ին, երբ կքննարկվեն օմբուդսմենի թեկնածունների դիմումները, եւ այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Ո՞րն է իր առավելությունը, որ նա կարող է դառնալ հաղթաթուղթ ՀՀԿ թեկնածու Արման Թաթոյանի եւ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած թեկնածու Նարեկ Ալոյանի հետ մրցակցության պարագայում. «Ես ինը տարի եղել եմ փաստաբան ու եղել եմ որոշում կայացնող, այլ ոչ թե կատարող, ստանձնել եմ անձի իրավունքների պաշտպանելու իրավասությունը: Իսկ թե  Արման Թաթոյանը ինչ գործունեություն է ծավալել օմբուդսմենի գրասենյակում, ես տեղյակ չեմ. միգուցե նա ինչ-որ կատարող է եղել, քանի որ նրա իրավապաշտպան գործունեությունից տեղյակ չեմ: Պարոն Թաթոյանը, երեք տարի լինելով Արդարադատության տեղակալ, եղել է նաեւ մեր պատասխանող կողմի ներկայացուցիչը Եվրադատարանում, եւ հանդես չի  եկել երբեւէ տուժող կողմի շահերից: Ես մեկ անգամ չեմ լսել, որ, օրինակ, քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց մասին կարծիք հայտներ որպես իրավապաշտպան, հանրային դիրքորոշում հայտներ»: Արդյոք «Ժառանգությունը» կարո՞ղ էր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, ըստ ընթացակարգի, գործուղել նոր ադամ, տիկին Փոստանջյանը նշեց, որ իրենք իրենց լիմիտը արդեն սպառել են, այդպիսի հնարավորություն չունեն. «Եթե ունենայինք նման հնարավորություն, ապա կանեինք: Օրինակ՝ ՀՀԿ-ն կարող էր, քանի որ քանակական առումով շատ են»: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հրավերին՝ ընդդիմադիր ուժերի կոալիցիա ստեղծել, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ դա կուսակցության քննարկելիք հարցն է: