Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Աշոտյանն ազատվել է պաշտոնից

Քաղաքականություն
ashotyan2

Կրթության եւ գիտության նախարարության մեր աղբյուրները հաստատում են, որ աշխատանքից ազատվել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ճիշտ է, այս մասին պաշտոնական փաստաթուղթ չկա, բայց ինքը՝ նախարարն էլ արդեն անթաքույց ակնարկում է, որ հեռանում է։ Դեռևս երեկ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքում հրապարակել էր իր նոր, հարմարավետ աշխատասենյակը՝ Կառավարական երկրորդ մասնաշենքում, և հաջողություն մաղթել հաջորդ պաշտոնավարողին։ Արմեն Աշոտյանը ԿԳ նախարար էր 2009 թ. մայիսից։ Այսօր արդեն խոսվում է, որ ԿԳ նախարարի պաշտոնը 4-րդ անգամ կստանձնի ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը։ Արմեն Աշոտյանի համար կանխատեսվում է կամ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը կամ որևէ դեսպանի։ Սակայն իբրև հեռահար նպատակ՝ նրա համար, ըստ համառ լուրերի, նախատեսված է ԱԺ նախագահի աթոռը։