Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի հաղթական վերջակետը` գավաթային խաղում

Սպորտ
heno

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր խփած գոլով Դորտմունդի «Բորուսիային» օգնեց հաղթահարել Գերմանիայի գավաթի խաղարկության հերթական արգելքը: «Շտուտգարտի» հետ քառորդ եզրափակիչ խաղում մեր ֆուտբոլիստն աչքի ընկավ հանդիպման 89-րդ րոպեին, երբ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի փոխանցումից հետո գրավեց անպաշտպան դարպասը: Այդպիսով, Հենրիխ Մխիթարյանը հաղթական վերջակետ դրեց այդ խաղում, քանի որ հաշիվը դարձրեց 3:1 եւ դաշտի տերերին զրկեց այն հավասարացնելու հնարավորությունից: Կիսաեզրափակիչ փուլի «Բորուսիայի» մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո, որը կկայանա առաջիկա հինգշաբթի: