Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արձանագրված շոու, թե հանրային քննարկում. ԷկոԼուր

Տնտեսություն
eko

Հասարակական կազմակերպությունները և Գառնի համայնքի բնակիչները Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի հետ կապված բողոքի նամակ են ուղարկել Համաշխարհային բանկ՝ ընդդեմ «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկի գործողությունների: Հասարակությունն իր զայրույթն է հայտնում, որ «Ջրային տնտեսության ԾԻԳ»-ը կազմել է տվյալ ծրագրի վերաբերյալ հանրային քննարկման արձանագրություն, որը սկսվել էր հայտարարված ժամից ժամ ու կես շուտ և անցկացվել ծրագրի շահառուների նեղ շրջանակում: Միևնույն ժամանակ հիմնարկը չի արձանագրել մյուս քննարկումը, որը սկսվել է իրենց իսկ կողմից հայտարարված ժամին՝ հունվարի 22-ին, ժամը 11:00, և որին ներկա էին բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում նաև մամուլը (տես նկարը): Դիմում-նամակի հեղինակը լրագրող Սառա Պետրոսյանն է, ով նաև Քաղցրաշենի ծրագրի ազդեցության տակ գտնվող Գառնի համայնքի բնակիչ է: ԷկոԼուրի հետ զրույցում Սառա Պետրոսյանն ասաց. «ԾԻԳ-ի գրասենյակը ուղղակի շոու է սարքում՝ տարբեր ազդեցություններով, համայնքների ղեկավարների վրա ճնշումներ գործադրելով և արտաքինից ցույց տալով, որ ոչ մեկ առարկություն չունի, և դա ուղարկվում է Համաշխարհային բանկ որպես հաշվետվություն...: Ջուրը պետք է վերցնեն ոռոգման սեզոնին, երբ առանց այդ էլ ջուր չկա: Ջրառատ տարի կարող է լինել 4-5 տարին մեկ: Եվ արդյոք իմաստ ունի վերցնել այս վարկն այն դեպքում, երբ երկրի արտաքին պարտքը գերազանցում է 5 միլիարդ դոլարը...Արդեն 2 տարի է՝ ծրագրի շուրջ ստեղծվել է կոնֆլիկտային, թեժ իրավիճակ...Չգիտես ինչի իրենք համառորեն հետ չեն կանգնում դրանից և չեն ուզում մասնագետների հետ զուտ մասնագիտական քննարկումներ տանել՝ հիմնավորելու, թե ինչքանով է արդարացված այդ վարկը վերցնելը: Իսկ ես անձամբ, որպես լրագրող, բազմիցս խոսել եմ հիդրոլոգ-պրոֆեսորների և այլ անձանց հետ: Մեր և մասնագետների կարծիքով սա սխալ հաշվարկված ծրագիր է: Վերջին տարիներին Ազատ գետի ջուրը բավական նվազել է, և, փաստորեն, իրենք չեն կարողանում Ազատի ջրամբարից ինքնահոս եղանակով ջուր վերցնել, բայց ջուրն այնքան է քչացել, որ խողովակներով ջուրը տեղափոխելու տարբերակն էլ արդարացված չէ, քանի որ գետը ցամաքելու է: Եթե Ազատ գետում չկա ջուր, այս ծրագիրն անիմաստ է: Ամբողջական հոդվածն՝ այստեղ