Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կնամեծար են, դրա համար էլ պաշտպանում են Զ. Փոստանջյանի թեկնածությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
9a7dcc5a6979647c765db54b73e78f24

Փետրվարի 12-ին Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ կընտրի օմբուդսմենի մեկ թեկնածուի, որն այնուհետեւ կներկայացվի ԱԺ լիագումար նիստի քննարկմանը, որից հետո տեղի կունենա փակ, գաղտնի քվեարկություն: ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նախընտրում է խոսել օմբուդսմենի ՀՀԿ թեկնածուի՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մասին՝ նրան համարելով հավասարակշիռ, պատգամավորների գերակշիռ մասի կողմից հարգանք վայելող անձնավորություն. «Քրեական դատավարության» նոր օրենսգրքի քննարկումներում նա ներառված է, որպես մասնագետ ու քննարկումներ է ունեցել հանձնաժողովի անդամների հետ: Նրա նկատմամբ կա դրական վերաբերմունք: Մի շարք պատգամավորների մոտ Արման Թաթոյանը հարգանք, վստահություն է վայելում. դա իր երիտասարդ տարիներին ձեռք բերած վաստակի արդյունքն է»: Ինչ վերաբերում է նրան, որ մի շարք պատգամավորներ՝ անկախ խմբակցության դիրքորոշումից, կողմ են «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը, Հովհաննես Սահակյանի համար զարմանալի չէ. «ԱԺ մի շարք հատկապես տղամարդ պատգամավորներ անձնապես մեծ հաճույքով կպաշտպանեն Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, բայց քաղաքական դիրքորոշումը լրիվ այլ է: Դե, մենք կնամեծար ազգ ենք, հայ տղամարդը միշտ էլ ավելի խնամքով է վերաբերվում կանանց, միգուցե նաեւ դա է պատճառը»: Պարոն Սահակյանը դրական է վերաբերվում Զարուհի Փոստանջյանին, սակայն որեւիցե կերպ չի կիսում նրա քաղաքական դիրքորոշումը: