Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում կկայանա շախմատի Եվրոպայի առաջնություն

Սպորտ
sport-evrochess

2016 թվականի շախմատի Եվրոպայի վետերանների առաջնությունը կկայանա Երեւանում: Այդ մասին հայտնում է Եվրոպայի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Առաջնությունը տեղի կունենա Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, հունիսի 4-14-ը, կանցկացվի երկու տարիքային խմբերում՝ 50-64 տարեկանների եւ 65-ից բարձր: Հաղթողները կորոշվեն շվեյցարական մրցակարգով, 9 տուրում: Մրցանակային հիմնադրամը կազմում է 10 հազար եվրո: Տղամարդկանց մրցումներում կպարգեւատրվեն 1-7-րդ տեղերը, կանանց՝ 1-3-րդը: Առաջնության մասնակիցները կհանգրվանեն «Անի Պլազա» հյուրանոցում: