Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը. Մարգոտ Վալստրյոմի

Պաշտոնական
15692_b

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրյոմին և նրա գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով հայ-շվեդական փոխգործակցության զարգացման, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին Շվեդիայի աջակցության հնարավորությունները, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների, միջազգային արդի խնդիրների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Սերժ Սարգսյանը հյուրին հանգամանորեն ներկայացրել է այդ գործընթացում հայկական կողմի դիրքորոշումները՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի վրա: Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել վերջին շրջանում նկատելիորեն ակտիվացած հայ-շվեդական քաղաքական երկխոսությունը:  Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ այսօր Շվեդիան Եվրոպայում Հայաստանի կարևոր և վստահելի գործընկերներից է: Արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմն իր հերթին ընդգծել է, որ լավ հարթակ է ստեղծված երկու բարեկամ երկրների միջև հարաբերություններն ավելի զարգացնելու ու խորացնելու համար և իր երկրի կողմից պատրաստակամություն է հայտնել օժանդակել Հայաստանին՝ բարեփոխումների իրականացման գործում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում իրականացվող համապարփակ բարեփոխումներն իշխանությունները դիտարկում են որպես երկրի առաջընթացի և զարգացման կարևոր գրավական և մեծապես գնահատում են ԵՄ գործընկերների աջակցությունն այդ հարցում: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Շվեդիան՝ որպես բարեկամ երկիր, զգալի դերակատարում ունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Արտգործնախարար Վալստրյոմը վստահեցրել է, որ Հայաստանն այսուհետ էլ կարող է ապավինել Շվեդիայի աջակցությանը և համոզված լինել, որ իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է՝ որպես ԵՄ Արևելյան գործընկերության ու այս տարածաշրջանի բարեկամ: Վերոնշյալ ձևաչափով համագործակցությունը նախարարը համարել է նաև երկկողմ կապերն ամրապնդելու ևս մեկ հնարավորություն: