Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ ոճի մեր ըմբիշները մարզվում են ամերիկացիների հետ

Սպորտ
sport-azat-borba-9.02.

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ուկրաինական Կոնչե Զասպեի մարզաբազայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: «Այստեղ համատեղ հավաք ենք անցկացնում ԱՄՆ-ի, Բրազիլիայի եւ Ուկրաինայի ընտրանիների հետ: Ավարտելուց հետո կմասնակցենք Կիեւում կայանալիք մրցաշարին, որի արդյունքների հիման վրա էլ կձեւավորենք Եվրոպայի առաջնությանը մասնակցող հավաքականի կազմը», - ասել է մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը: Կիեւյան մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են Գարիկ Բարսեղյանը, Գառնիկ Մնացականյանը (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Գրիգորյանը, Վարուժան Կաջոյանը (74 կգ), Մուսա Մուրթազալիեւը, Շամիր Աթյանը, Հաջիմուրադ Նուրմոգամեդովը, Սարգիս Հովսեփյանը (86 կգ), Էդգար Ենոքյանը, Անդրանիկ Գալստյանը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի վերջին եւ մարտի սկզբին ուսումնամարզական հավաք կանցկացնի նաեւ բելառուսական Ստայկիում, որից հետո մեր թիմը կմեկնի Ռիգա` Եվրոպայի առաջնության: