Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը շարունակում է համալրվել

Քաղաքականություն
haykakan-veracnund

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունն իր ստեղծման առաջին օրվանից միշտ պայքարում է երկրում տիրող առաջացած խնդիրների և արատավոր երևույթների դեմ: Սակայն օրեցօր ահագնացող արտագաղթի մեծ ծավալները, քաղաքացիների շրջանում աղքատության բարձր շեմը, մեր երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը յուրաքանչյուրիս ստիպում են գործել միասնական և համախմբված: Այս խնդիրները հաշվի առնելով, ինչպես նաև հունիս ամսից դառնալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիր ուժերից մեկը և լիովին ընդունելով «Հայկական վերածնունդ»-ի գաղափարը` Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը հրավիրել էր կուսակցության Բարձրագույն մարմնի նիստ: Նիստում  որոշում կայացվեց  ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածներ համաձայն վերակազմակերպման միջոցով Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միաձուլվել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունենալու սույն թվականի փետրվարի 21-ին: «Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայություն