Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ հարցեր

Պաշտոնական
agn

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի հետ համատեղ մամլո ասուլիսին Բարև Ձեզ, տիկնա՛յք և պարոնա՛յք: Ուրախ եմ ողջունել Երևանում Շվեդիայի արտգործնախարար, իմ լավ բարեկամ Մարգոտ Վալստրյոմին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցելությամբ: Այսօր մենք հնարավորություն ունեցանք շարունակելու մեր բազմաբովանդակ երկխոսությունը` երկկողմ օրակարգի, տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Մենք բազմաթիվ հնարավորույթուններ ենք ունեցել հանդիպելու թե՛ Ստոկհոլմում, թե՛ տարեբր միջազգային համաժողովների, ֆորումների շրջանակներում: Վերջին մեր հանդիպումը դեկտեմբեր ամսին էր: Մենք պայմանավորվեցինք, որ Շվեդիայի արտգործնախարարը կգա Հայաստան, և այսօր շատ ուրախ եմ՝ ողջունելու նրան Երևանում: Տիկին Վալստրյոմի հետ կարևորեցինք Հայաստան - Շվեդիա հարաբերությունների դինամիկ զարգացումը, որը հատկապես ակտիվացել է երկու դեսպանությունների բացումից ի վեր: 2014թ. Ստոկհոլմում մենք՝ տիկին Վալստրյոմի հետ միասին, բացեցինք ՀՀ դեսպանությունը: Նաև այստեղ բացվեց Շվեդիայի դեսպանությունը: Դեսպանություններն ակտիվ գործուներություն են ծավալել հարաբերությունների զարգացման, ընդլայնման, խորացման ուղղությամբ: Անդրադարձանք առևտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային, առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորություններին: Պայմանավորվեցինք իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, ներդրումների խթանման շուրջ: Գիտեք, որ Հայաստանում գործում են շվեդական կապիտալով մի շարք կազմակերպություններ: Այս առումով կարևորեցինք քիչ առաջ ստորագրված գույքի և եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը։ Տիկին Վալստրյոմի հետ պայմանավորվեցինք շարունակել բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, պարբերական դարձնել երկու արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունները` համագործակցության առավել խորացման նպատակով: Որպես երկկողմ փոխգործակցության զարգացման կարևոր դաշտ առանձնացրինք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Իհարկե, անդրադարձանք Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին: Կարևորեցինք ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ձեռքբերման շուրջ մեկնարկած բանակցությունները: Մեր բանակցությունների օրակարգում էին Հայաստանում իրականացվող բարեփոխումները և մեր եվրոպական գործընկերների աջակցությունը դրանց։ Տիկին Վալստրյոմին ներկայացրեցի Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և եռանախագահող երկրների համատեղ ջանքերը: Մենք նաև հնարավորություն կունենանք աշխատանքային ճաշի ընթացքում քննարկելու տարբեր տարածաշրջանային, միջազգային հարցեր: