Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Խաղասեղանին սերն է»

Հասարակություն
index4

«Sharm Pictures»-ը տեղեկացնում է, որ շուտով էկրան կբարձրանա «Խաղասեղանին սերն է»  Ֆիլմը։ Ֆիլմը նկարահանել է ռուսական «Небо» կինոընկերությունը՝  «Централ Партнершип» և «Yellow, Black and White» ընկերությունների աջակցությամբ:  «Խաղասեղանին սերն է» ֆիլմի հիմքում ընկած է «Poker.am» կինոկատակերգության սյուժեն, որի կինոֆրանշիզան «Շարմ Հոլդինգ»-ից ձեռք է բերել «Yellow, Black and White» ընկերությունը: Ֆիլմում օգտագործված է նաև «Poker.am»-ի սաունդտրեկը: «Խաղասեղանին սերն է» ռոմանտիկ կինոկատակերգությունը 2 ընկերների մասին է: Տղաներից մեկը՝ Կոնստանտինը, շատ լավ պոկեր է խաղում և ծրագրել է մասնակցել պոկերի միջազգային մրցաշարին, իսկ մյուսը՝ Դավիթը (Հովհաննես Ազոյան), պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել սիրած աղջկան՝ Աննային: Բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և գլխավոր հերոսները հայտնվում են որքան զավեշտալի, այնքան էլ՝  վտանգավոր իրավիճակներում: Նրանք ստիպված են լինում փոխվել տեղերով, արդյունքում՝ Կոնստանտինը պետք է փրկի Դավթի հարսանիքը, իսկ Դավիթը՝ ուժերը փորձի պրոֆեսիոնալ պոկերում: Նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում (Լաս Վեգաս, Լոս Անջելես): Ռեժիսոր՝ Արտյոմ Միխալկով Դերերում՝ Հովհաննես Ազոյան, Անդրեյ Բուրկովսկի, Ալեքսանդր Ռևա, Եկատերինա Շպիցա, Ալլա Միխեևա և ուրիշներ: