Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհներին ձյուն է և մերկասառույց

Հասարակություն
snow1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է՝ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Արմավիրի, Ալավերդու, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:  Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն