Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուդոյիստին Ինտերպոլը հետախուզում է ՀՀ բանակում չծառայելու համար (տեսանյութ)

Հասարակություն
kroyan

Ռուսաստանի քաղաքացի, ձյուդոյիստ  Արթուր Կռոյանին Ինտերպոլը հետախուզում է Հայաստանի բանակում չծառայելու համար: Այս ձյուդոյիստ տղան Հայաստանի քաղաքացի է եղել միայն մեկ տարի՝ առանց Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու։ 2010-ին Թուրքիայում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությանը նա պետք է ներկայացներ Հայաստանը: Մեկնելուց առաջ նրանից պահանջում են զինվորական հաշվառման կանգնել՝ անձնագրում ելքի կլոր կնիքը խփելու համար: Պատանի ձյուդոիստը հրաժարվում է կանգնել զինվորական հաշվառման հայկական զինված ուժերում: Եվ վերադառնում է Ռուսաստան՝ հայրենի Սամարայի մարզ, Պրիվոլժե քաղաք, որպեսզի ծառայի ռուսական բանակում. «Մի տարի հետո իմացանք, որ ռոզիսկ են տվել»: Հայկական բանակից խուսափելու համար հայտարարված հետախուզման պահին մարզիկն արդեն ծառայում էր ռուսական բանակում՝ բանից անտեղյակ։ Կռոյանը հայկական անձնագրից հրաժարվելու փորձ արել է, գնացել է Մոսկվայում գտնվող հայկական  դեսպանատան հյուպատոսություն։ Դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին: Պաշտպանն էլ է զգուշացրել՝ պետք է ծառայի։ Սամարայի օդանավակայանում է իմացել, որ ինքը հետախուզման մեջ է: Օդանավակայանի աշխատողները նրան չեն հանձնել իրավապահներին, զգուշացրել են, որ իրենով հետաքրքրված են Հայաստանի իրավապահները։ Հանգուցյալ հոր գերեզմանին այցելել չի կարող, որովհետեւ Հայաստանի պետական մարմիններից ոչ մեկին այս գործը հետաքրքիր չէ, նույնիսկ Ռուսաստանի դեսպանատունն է, ըստ Վարդգես Կռոյանի, ձեռքերը լվացում: Ինքը մեկ բան է ուզում՝ հանել թոռան հանդեպ հայտարարված հետախուզումը: Այս հարցում նա ոչ մի օգնական չունի: Ավելին՝ տեսանյութով