Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հորդորում են առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր

Հասարակություն
saruyc

Հարգելի  համաքաղաքացիներ, Հաշվի առնելով գիշերային ժամերին մայրաքաղաքում կանխատեսված ջերմաստիճանի նվազումը, որը կարող է դառնալ գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի որոշ հատվածներում, ինչպես նաև տեղ-տեղ մայթերին մերկասառույցի առաջացման պատճառ,  հորդորում ենք առավոտյան լինել առավել զգոն և ուշադիր՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար: Միաժամանակ տեղեկացնենք,  որ համապատասխան բոլոր ծառայությունները շարունակելու են իրականացնել փողոցների ու բակերի, նաև մայթերի ձնամաքրման, ինչպես նաև  աղի և ավազի խառնուրդով  դրանց մշակման աշխատանքները: Հնարավոր հարցերի և խնդիրների մասին կարող եք տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի  «Թեժ գիծ»  ծառայության հեռախոսահամարներով /+374 11/ 514 000,  1-08/ կամ վարչական շրջանների ֆեյսբուքյան էջերի միջոցով: Հնարավոր անհարմարությունների  համար հայցում ենք ձեր ներողամտությունը:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն