Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արման Թաթոյանի մասով՝ միայն դրականը». ՀՅԴ-ն համակրում է ՀՀԿ-ի թեկնածուին. Առավոտ

Քաղաքականություն
Arcvik-Minasyan1

«Մենք թեկնածու չունենք, իսկ թե ում կսատարեմ՝ կախված է նրանից, թե ինչ հայեցակարգ են ներկայացնելու թեկնածուները հանձնաժողովին»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն այսպես պատասխանեց մեր հարցին, թե Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ իրենք ում են սատարելու: Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ տեղում է որոշելու ամեն ինչ: Մեր հարցին՝ հնարավո՞ր է ընդդիմությունը միանա մի թեկնածուի շուրջ, որովհետեւ այդ դեպքում ձայները 6:6 կլինեն ընդդիմության եւ ՀՀԿ թեկնածուի՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Քանի որ օմբուդսմենի հարցը քաղաքական հարթության մեջ չպետք է դիտարկել, ավելին՝ Սահմանադրությունն էլ ասում է, որ քաղաքական գործունեություն չէ, ինձ համար ավելի հետաքրքիր է տեսնել, թե ինչ հայեցակարգ են իրենք ներկայացնում: Իմ պատկերացրած մարդու իրավունքների պաշտպանության հայեցակարգը, նաեւ նկատի առնելով Սահմանադրական փոփոխությունները, մի քիչ այլ է այն գործունեությունից, ինչ մինչ այժմ արվել է կամ ներկայացվում է»: Մեր հարցին՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի հետ ՀՅԴ-ի համագործակցությունը՝ դա չի՞ կաշկանդի Ձեզ, որ ՀՀԿ-ի թեկնածուին չսատարեք՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ոչ, չկա կաշկանդում: Կախված է նրանից, թե ինչ հայեցակարգ կներկայացվի: Ես որեւէ սահմանափակում այդ առումով չունեմ թե՛ Զարուհի Փոստանջյանին, թե՛ Արման Թաթոյանին, որոնց երկուսին էլ ճանաչում եմ, սակայն թե ինչ հայեցակարգով են ներկայացնելու իրենց մոտեցումները, կերեւա այդ օրը եւ կորոշեմ»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով