Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարույթ է ընդունվել վստահված անձի լիազորությունները խոչընդոտելու գործը

Հասարակություն
rus144680289934

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության վստահված անձ Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին թիվ 8/28 տեղամասի մոտ անհայտ անձինք քաշքշել են իրեն, իսկ նույն օրը՝ ժամը 22:20-ին, թիվ 8/29 տեղամասում ոստիկանության ծառայողըիրեն և լրագրողին թույլ չի տվել մուտք գործել տեղամաս: Բացի այդ, Դանիել Ի.-ն հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ երեկոյան, թիվ 91 դպրոցում տեղակայված 8/27 և 8/28 տեղամասերիհանձնաժողովի նախագահները խոչընդոտել են իր լիազորությունների իրականացմանը և բռնություն ենգործադրել իր նկատմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվելէ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հանրաքվեի գործընթացների հետկապված խախտումների փաստերով 2016 թվականի փետրվարի 8-ի դրությամբ քննվել են 29 քրեականգործեր, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 4 քրեական գործ հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, 1 քրեական գործ կասեցվել է, իսկ 22 քրեական գործերինախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն