Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դաբաղի փաստի առթիվ դեռ ուսումնասիրություններ են իրականացվում

Հասարակություն
mis

«Դաբաղի նոր դեպք չի արձանագրվել»,-«Ա1+»-ի հետ զրույցում այսօր վստահեցրեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը: Նա վստահեցրեց, որ թեև ահազանգեր չկան, սակայն ռիսկային վայրերում ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում՝ վարակի հնարավոր առկայությունը բացահայտելու նպատակով: Ինչ վերաբերում է արտահանումներին, Նվարդ Առաքելյանը նշեց. «Վերամշակված մսամթերք և կաթնամթերք արտահանվում է, իսկ հում վիճակում երբեք չի էլ արտահանվել»: ՍԱՊԾ աշխատակիցը նաև շեշտեց, որ տեղի արտահանողներն այս ընթացքում չեն տուժել. «Վնաս չի եղել այստեղի արտահանողների համար. նրանք շարունակում են իրենց արտադրանքն ուղարկել Ռուսաստան»: Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Արազափ համայնքում հունվարի կեսին երկու խոզի և մեկ եղջերավոր անասունի մոտ հաստատվել էր դաբաղ տեսակի հիվանդությունը: ՍԱՊԾ-ն պատվիրել էր Ռուսաստանի անասնաբուժության և բուժասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությանը՝ համապատասխան պատվաստանյութ պատրաստելու: Ըստ ՍԱՊԾ աշխատակցի՝ մոտ մեկ ամսից այն պատրաստ կլինի և կուղարկվի Հայաստան: