Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր փուլ. խնդիրներ և հեռանկարներ»    (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Armenia-EU

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ Փետրվարի 9-ին, ժամը 11:00-ին  «Մեդիա կենտրոն»-ի սրահում կկազմակերպի հանդիպում՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտոր Սվիտալսկիի եւ լրագրողների հետ ՝ «Հայաստան-ԵՄ բանակցությունների նոր փուլ. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:  Միջոցառմանը կապահովվի հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն: Հայաստանը և Եվրոպական Միությունը 2015 թ.-ի դեկտեմբերի 7-ին վերսկսեցին երկկողմ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ Երևանն Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովից երկու ամիս առաջ հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման մասին: Արդյունքում, բանակցված և համաձայնեցված ԵՄ-Հայաստան Ասոցիացիայի մասին համաձայնագիրը, չստորագրվեց: Որոշակի դադարից հետո կողմերը սկսեցին քննարկումներ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ բանակցություններ սկսելու համար, որը պետք է հաշվի առներ նոր իրողությունները: Այն է՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և այդ անդամակցությունից բխող պարտավորությունները: Ըստ այդմ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը, ինչպես հայտնում են Հայաստանի և Եվրամիության ներկայացուցիչները, պետք է հիմնված լինի նախկինում բանակցված Ասոցիացիայի համաձայնագրի վրա: Այժմ կողմերն արդեն սկսել են բանակցությունների նոր փուլը, և փետրվարի 15-ին Հայաստանի և Եվրամիության պատվիրակությունները կքննարկեն նոր ձևավորվելիք համաձայնագրի՝ Առևտրի և ներդրումների բաժինը: Այս հանդիպումը լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկիին Հայաստան-ԵՄ հարաբերություններում և նոր բանակցային գործընթացում առկա խնդիրների և հեռանկարների, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության օրակարգի վերաբերյալ հարցեր ուղղելու հնարավորություն է:     Միջոցառումն իրականացվում է IWPR-ի`Հարավային Կովկասում ներուժի հզորացմանը, բաժանարար գծերի վերացմանը և լարվածության նվազեցմանն ուղղված նախագծի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Այն իրականացվում է Հանրային լրագրության ակումբ ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» ծրագրի հետ համագործակցությամբ: