Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայում վատ եղանակի պատճառով չեն կայացել կառնավալային շքերթները

Քաղաքականություն
shqert-nkar

Այժմ Գերմանիայում, ինչպես աշխարհի շատ այլ երկրներում, բավականին ցուրտ է: Վատ եղանակային պայմանների պատճառով Դյուսելդորֆում չի կայացել ավանդական կառնավալային շքերթը: Ըստ օդերեւութաբանական կանխատեսումների՝ այս տարածքում սպասվում է քամի, որի ուժգնությունը կարող է հասնել 10 բալի: Կիրակի երեկոյան եղանակային պայմանների պատճառով շքերթը հետաձգելու մասին հայտարարել էին նաեւ Դույսբուրգի, Մայնցի, Մյունսթերի, Էսսենի, Ռեքլինհաուզենի իշխանությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մինչդեռ Քյոլնի իշխանությունները որոշել են անցկացնել հանրահայտ կառնավալը, որը հյուրեր է հավաքում աշխարհի տարբեր երկրներից: Քյոլնում ու Գերմանիայի մյուս քաղաքներում «Վարդագույն» կամ «Խենթ» երկուշաբթիի առթիվ կազմակերպվող կառնավալը փողոցային  կատակերգություն է հիշեցնում: Հումորի ու երգիծանքի միջոցով ներկայացվում են հասարակական տարաձայնություններն ու քաղաքական գործիչների անհեթեթ ու զավեշտական կողմերը: Նշենք, որ Ռեքլինհաուզենում նախորդ տարի տոնակատարություններին շուրջ 100.000 մարդ է մասնակցել: