Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինված խմբի գործով կալանավորված քույրերը կտեսակցեն իրենց հարազատներին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
71367

Նորք Մարաշում ձերբակալված զինված խմբի անդամներ՝ քույրեր  Ասյա Մկրտչյանը եւ Մարինե Կաթանյանը այսօրվանից կարող են տեսակցել  իրենց հարազատներին:  Նախաքննական մարմինը տեսակցությունների վրա դրված արգելանքը հանել է: Այս մասին «Ա1+»ին հայտնեց նրանց պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Պաշտպանը համոզված է.  նրանց խափանման միջոցը պետք է փոխվի: «Նրանց հոգեվիճակը այդքան էլ լավ չէ:  Երիտասարդ աղջիկներ են, ունեն մշտական բնակության  վայր եւ չեն խոչընդոտի ու  չեն խուսափի  գործի քննությունից: Իհարկե, մենք ողջունում ենք ԱԱԾ  այն քայլը, որ 8 հոգի ազատ արձակվեց: Դա շատ լուրջ քայլ է եւ շատ քննչական մարմիններ, պետք է օրինակ վերցնեն, որ խափանման միջոցները նրա համար չեն, որ անընդհատ պետք է երկարացվի եւ ընտրվի ամենածանրը: Մենք հույս ունենք, որ առաջիկայում վարույթն իրականացնող մարմինը  կամ դատախազը կփոխի կամ դատարան չի ներկայացվի երկարացման միջնորդություն, քանի որ հիմքեր կան, որ նրանք չեն խոչընդոտի նախաքննությանը»,- ասաց պաշտպանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վերաքննիչ դատարանը մերժել էր Նորք Մարաշում ձերբակալված խմբի անդամներից Ասյա Մկրտչյանի կալանքի ժամկետը երկարացնելու պաշտպանական կողմի միջնորդությունը: Իսկ Մարինե Կաթանյանի վերաքննիչ բողոքի  քննության օրվա վերաբերյալ, պաշտպանական կողմը դեռ տեղեկություններ չունի: