Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էքստրասենսի սպանության մեջ մեղադրվողը հացադուլ է հայտարարել

Հասարակություն
hacadul-nkar

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը հունվարի 29-ից հացադուլ է հայտարարել: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից: Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 5-ին Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարին մասնակցող էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ վնասվածքներով: «Յանուս» թատրոնի 20-ամյա գեղարվեստական ղեկավարին մեղադրանք էր առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ): Օգոստոս ամսից կալանքի մեջ գտնվող Մուշեղ Մխիթարյանը չի ընդունում իր մեղքը: Նշենք, որ դեռևս շարունակվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողությունները՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու համար: