Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՕԿ-ը ցանկանում է բարձրացնել բասկետբոլի մարզիչների որակավորումը

Սպորտ
sport-basketbol

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համատեղ փետրվարի 15-20-ը սեմինար կանցկացնի բասկետբոլի մարզիչների համար: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, սեմինարը վարելու է 59-ամյա  սլովենացի մասնագետ Տոնե Կրամպը: Դասընթացին կմասնակցեն Հայաստանի տարբեր քաղաքներում աշխատող մոտ 30 մարզիչ: Ինչպես նշում է աղբյուրը, այն թույլ կտա բարձրացնել պատանեկան բասկետբոլում աշխատող մարզիչների որակավորումը: Հիշեցնենք, որ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը միաժամանակ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է: