Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերժել են Վահան Շիրխանյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց

Քաղաքականություն
shirxanyan

Վարույթն իրականացնող մարմինը մերժել է Վահան Շիրխանյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդությունը: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, իրենց պատասխանել են, որ այդ հարցը գտնվում է քրեակատարողական վարչության իրավասության շրջանակներում: Հիմա էլ պաշտպանը դիմում է գրել Քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Արթուր Օսիկյանին՝ Վահան Շիրխանյանին անհապաղ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն տեղափոխելու եւ այնտեղ լիարժեք հետազոտություն անցնելու համար: Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ ՊՆ նախարարի նախկին տեղակալը ձերբակալվել է 2015 թ դեկտեմբերի 19-ին՝ Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու կասկածանքով: