Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անակնկալ ստուգայցեր՝ դպրոցներ ու մանկապարտեզներ

Հասարակություն
b2f9901320c9d569ba53b2a9bbe04ec0

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ և, որ կրթամշակութային հաստատություններում հիմնականում ապահովված է անհրաժեշտ ջերմային ռեժիմը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հսկողությունը: Բացի այդ քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել անակնկալ ստուգայցեր քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներ և մանկապարտեզներ: «Տեղերում մանրակրկիտ ուսումնասիրեք մասնավորապես դպրոցների բուֆետների աշխատանքն ու խստորեն հետևեք մատակարարների կողմից բացառապես թույլատրելի սննդի ապահովման կազմակերպմանը: Նաև շարունակեք խստորեն վերահսկել մանկապարտեզներ մատակարարվող սննդի գործընթացն ու խոհանոցների աշխատանքի կազմակերպումը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում պատասխանատուները կենթարկվեն կարգապահական խիստ տույժերի` ընդհուպ աշխատանքից հեռացման: