Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Ասրյանի հուշամրցաշարի պարգեւավճարը կազմում է 22.500 դոլար

Սպորտ
sport-asryan

Գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ հուշամրցաշարը տեղի կունենա այս տարվա հունիսի 15-25-ը, Ջերմուկում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 22.500 դոլար: Դրամական պարգեւ կստանան 1-15-րդ տեղերը: Ի դեպ, հուշամրցաշարի կազմակերպիչները 2601-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստներին եւ 2451-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստուհիներին տրամադրելու է գիշերելու անվճար սենյակներ: Հավելենք, որ վաղամեռիկ Կարեն Ասրյանի առաջին հուշամրցաշարն անցկացվել է 2008 թվականին, որն ավարտվել է Լեւոն Արոնյանի հաղթանակով: