Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» կազմում տեղի են ունեցել փոփոխություններ

Սպորտ
sport-ararat

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում հանդես եկող Երեւանի «Արարատի» կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Պաշտպան Արտյոմ Խաչատուրովը, որը վերջերս էր պայմանագիր կնքել ակումբի հետ, իր նախաձեռնությամբ խզել է այն: Միաժամանակ «Արարատ» է վերադարձել կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, որը վերջերս փորձաշրջան էր անցնում պորտուգալական «Վիտորիա Գիմարաեշ» ակումբում: