Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 նոբելյան մրցանակակիրները կգան Հայաստան

Կարևոր լուրեր Հասարակություն
nob

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 2016թ.-ի ապրիլի 11-16-ը կազմակերպում է բացառիկ միջոցառում. հյուրընկալվում են 5 նոբելյան մրցանակակիրներ մեկ հարկի տակ: Երեք օր անընդմեջ նրանք հանդես կգան հանրային և մասնագիտական դասախոսություններով, որոնք նպատակ ունեն ներկայացնելու նոբելյան մրցանակակիրների կողմից առաջ քաշված հայտնագործությունները և մասնագիտական դաշտում ունեցած գիտական ձեռքբերումներն ու բացառիկ հաջողությունները: Սա աննախադեպ հնարավորություն է տեսնելու և լսելու այն, ինչը փոխել է աշխարհն ու դարձել արժանի՝ նոբելյան ժառանգության: Սա նաև գիտական երկխոսություն ու մտերմիկ զրույցի հնարավորություն է տարբեր մշակույթներ և ավանդույթներ կրող, տարբեր գիտական դպրոցներ ներկայացնող անհատների միջև: Ավելին՝ այստեղ