Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վրաստանը գերադասում է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել Հայաստանի տարածքով» (տեսանյութ)

Քաղաքականություն
4bc7780b12f6fbb6998043850e7b328d

Վրացագետ Ալիկ Էրոյանցը Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմական լուրջ համագործակցություն չի կանխատեսում, հարևան երկրի պաշտպանության նախարարի այցն էլ դիտարկում է ընթացիկ հարաբերությունների համատեքստում. «Հայաստանը անդամակցում Է ՀԱՊԿ-ին, Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ։ Հնարավոր համարում եմ ոչ մեծ մասշտաբի հավաքների անցկացում»։ Ըստ նրա՝ նպաստավոր է իրավիճակը տնտեսական համագործակցություն ծավալելու համար։ Սա պայմանավորված է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման հանգամանքով։ «Չնայած Թուրքիան ու Ադրբեջանը տնտեսական մեծ մասնակցություն ունեն Վրաստանում, մեր հյուսիսային հարևանը շահագրգիռ է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել Հայաստանի տարածքով։ Վրացիների համար մենք ավելի վստահելի գործընկեր ենք»,- ասում է վրացագետը։ Ալիկ Էրոյանցը չի մոռանում Ռուսաստանի Դաշնության գործոնը, որը թույլ չի տա իր վերահսկողության տակ գտնվող Հարավային Կովկասում հարաբերությունների հաստատում առանց իրեն։ «Առնվազն նա կփորձի ներգրավվել տնտեսական նոր ծրագրերում, ինչպիսին, օրինակ, հայ-իրանական երկաթգծի կառուցումն է»։