Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկապարտեզի տնօրենը դատարանում միջնորդել է իրեն չնկարել

Հասարակություն
12665902_748622815272940_1988519418_n

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց թիվ 1/07 ընտրատեղամասում «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանե Թանդիլյանի փոխարեն քվեարկելու գործով դատական նիստը։ Գործով մեղադրյալը թիվ 56 մանկապարտեզի տնօրեն Կարինե Ստեփանյանն է։ Նա ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը և պաշտպանի միջոցով միջնորդեց արագացված դատաքննություն անցկացնել։ Ի դեպ, Կարինե Ստեփանյանը միջնորդություն ներկայացրեց նաև դատական նիստի ընթացքում տեսանկարահանում չիրականացնել՝ պատճառաբանելով, որ դա արժանապատվության հարց է։ Սակայն դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդությունը չբավարարեց՝ առաջարկելով լրագրողներին այնպես նկարել, որ ամբաստանյալը չերևա։ Գործով դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 12-ը։ Ի դեպ, Մանե Թանդիլյանը նշում է, որ մանկապարտեզի տնօրենը արժանապատվության մասին պետք է մտածեր դեռ շատ վաղուց, մինչ ուրիշի փոխարեն քվեարկելը։