Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձյուն, բուք՝ հանրապետության ճանապարհներին

Հասարակություն
roads3

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Արթիկ-Ալագյազ, Վայք-Սարավան, Զանգեր-Գորհայք ավտոճանապարհներին փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բուք է, հանրապետության ամբողջ տարածքում տեղում է ձյուն: Վայք - Սարավան, Նոյեմբերյան - Կիրանց ճանապարհահատվածները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են ծանրաքաշ մեքենաների համար:  Վարդենյաց լեռնանցքը փակ է: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն