Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ձյուդոյի հավաքականի լեգեոնականը ձախողվեց

Սպորտ
NKAR

Հայաստանի ձյուդոյիստներն ավարտեցին ելույթները Փարիզի Մեծ սաղավարտի մրցաշարում: Վերջինը տատամի մտավ մեր ընտրանու լեգեոնական, 100 կգ քաշային Միխայիլ Մինչինը: 25-ամյա ռուս ձյուդոյիստն անհաջող հանդես եկավ եւ արդեն առաջին մենամարտում մաքուր զիջեց խորվաթ Զլատկո Կումրիչին: Նշենք, որ նա Հայաստանի հավաքականի կազմում անցկացրեց թվով 6-րդ մրցամարտը եւ կրեց վեցերորդ պարտությունը: Փարիզում ելույթ ունեցած մեր մյուս երեք ձյուդոյիստներին՝ Հովհաննես Դավթյանին, Ֆերդինանդ Կարապետյանին եւ ժաննա Ստանկեւիչին, նույնպես չհաջովեց զբաղեցնել մրցանակային տեղ: