Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապարան-Ծիլքար, Վայք-«Զանգեր», Գորիս-«Զանգեր»-ում առկա է մերկասառույց

Պաշտոնական
roads2

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ի ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ալագյազ-Արթիկ և Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհները: Ապարան-Ծիլքար, Վայք-«Զանգեր», Գորիս-«Զանգեր» ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 31-35-րդ կմ-ին (Մեղրիի սար), Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Ճամբարակ, Սևան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ ճամբարակում և Վարդենիսում բուք է: Կապան-Գորիս-Սիսիան ճանապարհահատվածին, ինչպես նաև Ճամբարակ քաղաքում մառախուղ է: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: