Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հանրաքվեի մասին վերջնական զեկույց է հրապարակել

Քաղաքականություն
1fa18b3334857446584f9de86c97552c

 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցը, որը բաղկացած է ութ բաժնից: Հայաստանում հանրաքվեի մասին օրենքը միջազգային չափանիշերի հետ համապատասխանեցման կարիք ունի. Ամփոփագրում ասվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հրավերի հիման վրա 2015 թ. դեկտեմբերի 6-ին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) տեղակայել է Հանրաքվեի փորձագիտական խումբ (ՀՓԽ)՝ Սահմանադրական հանրաքվեն դիտարկելու նպատակով: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի ուշադրության կենտրոնում են գտնվել իրավական դաշտը, հանրաքվեի կառավարումը, քարոզարշավը և լրատվամիջոցները: ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ ՀՓԽ չի գնահատել սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը կամ հանրաքվեի օրը համակարգված ձևով չի դիտարկել հանրաքվեի ընթացքը: Բարեփոխումները կոչված էին փոփոխություններ կատարել գործող Սահմանադրության բոլոր հոդվածներում՝ բացառությամբ երկու հոդվածների: Իրավական դաշտը, ընդհանուր առմամբ, ապահովում է ամուր հիմք հանրաքվեի անցկացման համար, թեև Հանրաքվեի մասին օրենքը կարիք ունի ժողովրդավարական ընտրական գործընթացների միջազգային չափանիշների հետ հետագա համապատասխանեցման: Հանրաքվեն անց է կացվել եռաստիճան վարչարարությամբ, որը ղեկավարվում էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից: Չնայած թափանցիկ և արհեստավարժ ձևով աշխատելու փորձերին, հանրաքվեի վարչարարությունը տուժել է շահագրգիռ կողմերի վստահության բացակայությունից և այն համատարած կարծիքից, որ ավելի ցածր աստիճանի հանձնաժողովները անկարող են եղել անաչառ կերպով կատարել իրենց պարտականությունները: Ընտրողների վերջնական ցուցակներում ընդգրկված են 2,566,998 ընտրողներ: Ոստիկանությունը ջանքեր է գործադրել փարատել ընտրացուցակների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, սակայն տարբեր շահագրգիռ կողմերը մատնանշել են ընտրողների ցուցակների ճշգրտությանը առնչվող վաղեմի, չլուծված խնդիրները, այդ թվում՝ անհարկի բարձր թվով գրանցումներ որոշ հասցեներում և մահացած մարդկանց առկայությունը ընտրողների ցուցակներում: Մասնավորապես, մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում: Միավորումների, խոսքի, հավաքների և տեղաշարժման հիմնարար ազատությունները քարոզարշավի ընթացքում հիմնականում պահպանվել են: Քարոզարշավը խիստ բևեռացված էր և կենտրոնացած էր առաջարկվող նոր սահմանադրության մի քանի հարցերի շուրջ: Մինչ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցները շեշտում էին քաղաքական համակարգը փոխելու առավելությունները, դրա հակառակորդները պնդում էին, որ փոփոխությունները նախատեսված են սատարել գործող նախագահին և իշխող կուսակցությանը՝ պահպանել իրենց իշխանությունը: Պետական պաշտոնյաների կողմից քարոզչություն կատարելու վերջերս ընդունված իրավական սահմանափակումների վերացումից հետո, պետական պաշտոնյաները գլխավորում էին «Այո» քարոզարշավը, և իշխանությունները կենտրոնացել էին հսկայական հանրային միջոցներ՝ սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզելու համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով