Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեկենդանը՝ դիմակներով, ազգային պարերով, ուտեստներով (տեսանյութ)

Հասարակություն
bar

Մանկահասակ երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ՝ դիմակներով ու բարձր տրամադրությամբ. Երևանում այսօր նշվում է Բուն Բարեկենդանը: Բարեկենդան, ասել է թե՝ բարի կենդանություն, ուրախություն: Տոնը նշվում է գլխավոր շաբաթապասերին նախորդող կիրակի օրը: Ժամը 13.30-ից Սուրբ Սարգիս եկեղեցու բակում էին հավաքվել տասնյակ երիտասարդներ, ազգագրական երգի, պարի համույթներ, տարեցներ՝ միասին նշելու այս տոնը: «Մեծ պահքից առաջ ուրախանում ենք, վերջին օրն է՝ ուտել, խմելու»,-նշեց պարուհիներից Գայանե Մինասյանը: bar1 Արդեն երրորդ տարին է, ինչ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ Բարեկենդանը նշվում է մեծ շուքով: Տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: Եկեղեցու բակում սկսված տոնակատարությունը շարունակվեց երթով՝ մինչև Ազատության հրապարակ: Ճանապարհին Բարեկենդանի 200-ից ավելի մասնակիցները շարունակում էին երգել տոնին նվիրված երգեր ու պարել ազգային պարեր: bar2 Իսկ Ազատության հրապարակում նկարների ցուցահանդես-վաճառք էր,  ներկայացված էին նաև մեր ազգային ուտեստներն ու անուշեղենները, մասնավորապես՝ հարիսա, գաթա: «Մենք ներկայացրել ենք տիկնիկներ, դիմակներ, պայուսակներ, գլխարկներ: Տիկնիկները ձեռքով է գործած, 4000 դրամ են»,-նշեց Դավիթաշենի շնորհալի կանանց ակումբի ներկայացուցիչ Լիլյա Հարությունյանը: bar3 «Դժբախտաբար, Բարեկենդանից ոչինչ չգիտեին մարդիկ: Մեր երիտասարդները սկսեցին գիրք կարդալ, ուսումնասիրել ավանդապատումները: Տոնը հոգևոր խորհուրդ ունի. պատարագն է, նաև  ժողովրդական մեծ տոնախմբություն է: Մեր ժողովուրդն արդեն սպասում է այս տոնին»,-շեշտեց Սուրբ Սարգիս եկեղեցու Արարատ ԵՄ հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: