Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է գոմի տանիքը և 200 հակ անասնակեր

Հասարակություն
hrdeh

Փետրվարի 7-ին, ժամը 02.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Օձուն գյուղում՝ անասնագոմի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Օձուն գյուղի 4-րդ փողոցի թիվ 55 տան մոտակայքում գտնվող անասնագոմի (սեփականատեր Ռ. Ա.) տանիքը և տանիքում կուտակված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել՝ 06.02-ին: Այրվել է անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (80 քմ) և 200 հակ անասնակեր: