Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Դավթյանը Փարիզում գրավեց 5-րդ տեղը

Սպորտ
zyudo

Հայաստանի ձյուդոյիստները մեդալ չեն նվաճել Փարիզում մեկնարկած ձյուդոյի Մեծ սաղավարտի մրցաշարի առաջին օրը: Մեր հավաքականի անդամներից առավել հաջող է հանդես եկել 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Նա 4 անընմեջ հաղթանակ է տարել եւ մտել է կիսաեզրափակիչ, որտեղ լարված պայքարում պարտվել է ճապոնացի Տորու Շիշիմեին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հովհաննես Դավթյանը տանուլ է տվել հարավկորեացի Վոն Ջին Կիմին՝ զիջելով միայն նկատողություններով: Սակայն մեր մարզիկը վաստակել է վարկանիշային 100 միավոր եւ զբաղեցրել 5-րդ տեղը: 66 կգ քաշային Ֆերդինանտ Կարապետյանը տարել է երկու հաղթանակ եւ կրել մեկ պարտություն՝ ձեռք բերելով վարկանիշային 48 միավոր: Կանանց մրցաշարում հայտավորված մեր միակ ներկայացուցիչը՝ 52 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը, մեկնարկային գոտեմարտում զիջել է կանադացի Եկատերինա Գուիչային, որը իպոն է վաստակել արդեն 2-րդ րոպեին եւ մաքուր հաղթանակ է տարել: Այսօր Փարիզում հանդես կգա մեր հավաքականի նորեկ, 100կգ քաշային Միխայիլ Մինչինը: Նա առաջին փուլում կմրցի խորվաթ Զլատկո Կումրիչի հետ: