Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է

Հասարակություն
fasebook

Նախաձեռնությունը  մեկնարկել  է 2012թ ի  փետրվարի 5 ին  ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումից, որտեղ կոչ էր արվում փետրվարի 7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ, կարելի  է հաղթահարված համարել նաև մեսրոպատառ հայերենով  գրելու նախկինում առկա  տեխնիկական խոչընդոտները՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է կրել մեսրոպատառ հայերեն: Նախաձեռնության բոլոր անդամների ու մեր տեսակետները կիսողների անունից մեկ անգամ ևս կոչ ենք անում բոլոր անհատներին, պետական և մասնավոր կազմակերպություններին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ, ինչպես նաև բանավոր զգուշացումներով կամ համապատասխան բովանդակության շրջաբերականներով  խորհուրդ տալ նման կերպ վարվել նաև իրենց ենթականերին: Հատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած մեծ աջակցության համար: