Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» հաղթանակ է տարել Թուրքիայում

Սպորտ
spgagik

Հայաստանի ֆուտբոլի ընթացիկ առաջնության առաջատար Երեւանի «Ալաշկերտն» անդրանիկ հանդիպումն անցկացրեց Թուրքիայում նախատեսված ուսումնամարզական հավաքի շրջանակում: Մեր թիմն ուժերը չափեց Հունգարիայի 2-րդ լիգայի մասնակից «Շիոֆոկի» հետ: Հանդիպման 8-րդ եւ 31-րդ րոպեներին Միհրան Մանասյանն ու Արտակ Եդիգարյանը երկու գոլ են խփել եւ առաջ մղել «Ալաշկերտին»: Ընդմիջումից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ամբողջովին փոխել է կազմը՝ խաղադաշտ մտցնելով մնացած ֆուտբոլիստներին: Այդ ընթացքում «Շիոֆոկին» հաջողվել է թրջել հաշիվը: «Ալաշկերտը» 2:1 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ եւ հաղթանակով սկսել 2016 թվականը: Հաջորդ խաղը մեր առաջատարը կանցկացնի փետրվարի 10-ին: Այդ օրը ալաշկերտցիները կմրցեն Հունգարիայի 2-րդ լիգայի ետնապահ «Շորոկսարի» հետ: