Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոզի գրիպը հնարավոր է բուժել առանց դեղերի. գյուտ

Հասարակություն
gyutarar

Հայաստանի Գյուտարարների ակումբի անդամ Գագիկ Ալավերդյանը պնդում է՝ այնպիսի մի գյուտ է հայտնագործել՝ ըստ որի խոզի գրիպը հնարավոր է բուժել: «Դեղորայքներ չեն: Սա բարդ բան չէ, բայց շատ հետաքրքիր է: Մերոնք հիվանդացել էին, անցավ, դա թոքերից է սկսում, մեկ էլ կոկորդից:   Ես չեմ ուզում մանրամասներ ներկայացնեմ, որ մեկ ուրիշը հաստատի ու դուրս գա, որ իրենն է: Ուզում եմ, որ իմը լինի, ոչ թե ինչ- որ մեկը վերցնի եւ ասի իմն է»,- ասաց «Ա1+»-ի խմբագրություն եկած Գագիկ Ալավերդյանը: Նրան ավելի շատ անհանգստացնում է այն փաստը, որ մինչեւ գյուտը հաստատվի, 4-ից 5 տարի կանցնի: « Հաստատումից հետո փորձարկումներ պետք է արվեն, դրվեն, հազարավոր մարդկանց փորձարկումներ անեն, տեսնեն արդյունք տալիս է, թե՝ ոչ, այդ ժամանակ նույնիսկ կարող է երկիրը վերանալ»,- ասում է նա: Գագիկ Ալավերդյանի խոսքերով՝ հատուկ պայմաններ են ստեղծվում, ըստ որի վիրուսը չի աշխատում: «Եթե դեղորայքը այդ պահին օգնում է գրիպին, ապա հակառակ ազդեցությունն է տալիս հակառակ օրգաններին»: Նա պատկան մարմիններին խնդրում է ուշադրություն դարձնել այս խնդրի վրա եւ հնարավորինս կարճ ժամկետներում նրան արտոնագիր տրամադրել: