Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարարված չէ ստատուս քվոյով». Ջ. Ուորլիք

Քաղաքականություն
LXH-OBSE

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերում գրառում է արել շփման գծում հերթական լարվածության առիթով. «ԵԱՀԿ Մինսկի խումբը բավարարված չէ ստատուս քվոյով։ Մենք լիովին հավատարիմ ենք ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների միջոցով»։ warlick Հիշեցնենք, փետրվարի 5-ի գիշերը ժամը 03.55-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Սիմոն Ռաֆիկի Ճավրշյանը: