Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդում են 126-ամյա նկուղը, փոխհատուցում՝ գնից երկու անգամ պակաս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
pushkin-4

ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետը   հպարտությամբ ցույց է տալիս 126-ամյա շինությունը, որն իր պապը Վանից գաղթելուց հետո է կառուցել: «Հնությունը աչքի լույսի պահպանել եմ, այսօր մտցրել են գերակա շահի տակ եւ ամբողջ տարածքի հետ միասին, պարզ է, որ սա էլ պետք է քանդեն: Ես զարմանում եմ, որ մեր իշխանությունները նման կառույցների վրա կարելի է ասել ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում»,- ասում է Պուշկինի 4/24 հասցեի բնակիչ Ալբերտ Կզարթմյանը: Տարածքը կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ եւ ձեռքբերող է ճանաչվել Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս ընկերությունը»: Սակայն ոչ միայն այդ շինությունն է քանդվելու, այլ նաեւ 10 տարի առաջ նրա կառուցած եռահարկ տունը: «Այս բոլոր խարդախությունները կատարվում է «Անիկոմ» ՍՊԸ-ի միջոցով, գնահատման ընթացքում կեսից պակաս է գնահատվել: Նրանք գնահատել են 98 մլն դրամի չափով, իսկ փորձաքննությունների ազգային բյուրոն, գնահատել է մոտ 500 հազար դոլարի չափով»,- ասում է իրացման գոտու բնակիչը: Նրա տեղեկություններով՝ «Անիկոմ» ՍՊԸ-ի երկու աշխատակիցներն էլ այժմ աշխատում են Փորձաքննությունների ազգային բյուրոյում: Քաղաքացու հաղորդումների հիման վրա «Լոկալ Դեվելոփերս»-ի եւ «Անի Կոմ»-ի դեմ հարուցվել է քրեական գործ:   «Բայց այսօր քննչական գործն ընթանում է կիսամեռ վիճակում, դրանից հետո Մայրապետյանի ջանքերը հաջողեցին, քրեական գործը ընթանում է բավականին դանդաղ: Ապացույցներ այսօր ավելի քան կան՝ մեղադրանք ներկայացնելու համար «Անիկոմ» ՍՊԸ-ին եւ «Լոկալ դեվելոփերս»-ի որոշ աշխատակիցների, բայց մինչեւ օրս նրանց մեղադրանք առաջադրված չէ»,- ասում է Ալբերտ Կզարթմյանը: Ի դեպ, որքան էլ ծանր է հեռանալ տնից,   համարժեք փոխհատուցման դեպքում նա պատրաստ է ազատել տունը՝ հանուն հանրային գերակա շահի։