Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Հ. Գրիգորյանը մեդալ չնվաճեցին

Սպորտ
shax

Գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանին ու Կարեն Հ. Գրիգորյանին այդպես էլ չհաջողվեց մրցանակային տեղ գրավել իրանական Մեշխեդ քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մեր շախմատիստները պետք է անպայման հաղթեին իրենց մրցակիցներին, որպեսզի մտնեին առաջին եռյակ: Սակայն Հովհաննես Գաբուզյանը չկարողացավ կոտրել ադրբեջանցի Գաբիր Գուսեյնովի դիմադրությունը եւ ոչ-ոքի խաղաց: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաեւ Կարեն Հ. Գրիգորյան – Մերաբ Գագունաշվիլի հայ-վրացական հակամարտությունում: Այդպիսով, մերոնք վաստակեցին 7-ական միավոր եւ եւս վեց շախմատիստների հետ ընդհանուր առմամբ բաժանեցին 3-10-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով նրանք գրավեցին համապատասխանաբար 8-րդ եւ 10-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Մալետինը, որը լրացուցիչ հաշվարկներով առաջ անցավ իր հայրենակից Մաքսիմ Չիգաեւին: Իսկ մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց Հովհաննես Գաբուզյանի ադրբեջանցի մրցակիցը: