Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կազմվել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը. ermenihaber.am

Քաղաքականություն
qartez

Հրանտ Դինք հիմնադրամը «Անատոլական մշակութային ժառանգություն» նախագծի շրջանակներում հայերի, հույների ասորիների և հրեաների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում է անցկացրել: Մոտ 2.5 տարի տևած աշխատանքների արդյունքում ցուցակագրվել է 10 հազարի չափ կառույց, որոնցից 4.600 հայկական է, 4100-ը` հունական, 650-ը` ասորական, 300-ը` հրեական: Հիմնադրամը այս բոլոր կառույցները ներառող ինտերակտիվ քարտեզ է կազմել, որը կարելի է տեսնել turkiyekulturvarliklari.comկայքում: Աշխատանքներն իրականացրել են հետազոտողներ Վահագն Քեշիշյանը, Նորա և Զաքարիա Միլդանօղլուները, Նորայր Օլգարը, Մուստաֆա Բաթմանը, Էզգի Դենիզ Բերքը, Մերվե Քուրթը, Թունա Բաշըբեքը և այլոք: Հետազոտողները կանգուն մնացած կառույցներից բացի, ողջ Անատոլիայի համար կազմել են նաև քանդված, ավերված, չպահպանվող, որպես պահեստ ու ախոռ օգտագործվող կամ մզկիթի վերածված  կառույցների ցուցակ: Նախագծին աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարությունը, «Բաց հասարակություն» և «Chrest» հիմնադրամները: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին աշխատանքի վերաբերյալ մանրամասներ են պատմել նախագծի մասնակիցները: Վերջիններս նշել են, որ սա իր բնույթով եզակի աշխատանք է, քանի որ մինչև օրս Թուրքիայի քրիստոնեկան կառույցների վերաբերյալ նմանատիպ համապարփակ ուսումնասիրություն չէր կատարվել: Առավել մանրամասն՝ այստեղ