Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շառլ Ազնավուրը համերգ կտա Դուբայում

Հասարակություն
SHARL

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը փետրվարի 12-ին համերգ կտա Դուբայում:  91-ամյա երգիչն առաջին անգամ ելույթ կունենա Դուբայի առեւտրի կենտրոններից մեկի՝  World Trade Center-ի Sheikh Rashid համերգասրահում: Տոմսերի գինը սկսվում է 150 ԱՄՆ դոլարից՝ հասնելով մինչեւ 300 դոլարի: Նշենք, որ Ազնավուրը հունվարի 21-ին եւ 23-ին համերգ է ունեցել Ամստերդամում: Բացի Դուբայի համերգից, շանսոնյեն առաջիկայում եւս մեկ համերգ ունի, որը նախատեսված է ապրիլի 6-ին՝ Պրահայում: