Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճվարչությունը չի տալիս արտագաղթի ընդհանուր պատկերը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
67f4c1cd072bc99f6b26209e19782ac4

Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 998 հազար 600 է: Նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 12.000-ով պակաս։ Ազգային վիճակագրական ծառայության այս տվյալները վերջին շրջանում ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ուսումնասիրության առարկան են: «Սա նշանակում է, որ 12.000 մարդ հաշվառումից դուրս է եկել: Չի նշանակում, թե Հայաստանից քանի մարդ է գնացել և չի տալիս արտագաղթի ընդհանուր պատկերը»,-ասաց նա: Ի՞նչ են մտածում պաշտոնական տվյալների շուրջ քաղաքացիները. «Ես չեմ հավատում, որովհետև հոսքն ավելի շատ է մարդկանց»,-ասաց մի քաղաքացի: «Մեր տանը գրանցված 13-15 մարդ կա, բայց ներկայում 4 հոգով ենք ապրում, գտնվում են արտերկրում»,-նշեց մեկ ուրիշ քաղաքացի: Սահմանադրության հանրաքվեին ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմում էր 2.551.682: Սա, հաշվի առնելով բնակչության ընդհանուր թիվը, քաղաքացիների մոտ կասկածների տեղիք է տալիս:   Մանրամասները՝ տեսանյութում