Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տասնյակ հազարավոր ընտանիքներ չեն ստանա ապակոդավորող սարքեր

Հասարակություն
tv

Հայաստանը չէր կարող խուսափել հեռուստատեսության թվայնացումից. կարծում է  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը: Եթե մեր երկիրը հրաժարվեր այդ գործընթացից, պետք է սեփական հեռուստացույցների ու անալոգային սարքերի արտադրություն սկսեր. «ՀՀ քաղաքացին  որոշ ժամանակ հետո չի կարող անալոգային հեռուստացույց  ձեռք բերել ոչ մի խանութից, քանի որ ամբողջ աշխարհում դրա արտադրությունը դադարեցվել է: Մենք  կհայտնվեինք հակառակ վատ վիճակում»: Պարոն Ամալյանը տեղեկացրեց՝ անալոգային հեռարձակումը դեռ չի դադարեցվել, հաշվի առնելով այն, որ ոչ բոլոր անապահով ընտանիքներն են ստացել թվայնացնող սարքը. «Մինչեւ մարտ ամիս կավարտենք  բաժանումը: Ընդհանուր առմամբ մոտ 48 հազար սարք կտրամադրվի բնակիչներին, 2000ն էլ կուղղվի ԼՂՀ բնակչությանը»: «Խոսքի ազատության կենտրոնի» ղեկավար Աշոտ Մելիքյանը  հարցի գլխավոր խնդիրը համարում է հենց այս սարքերի սակավությունը. «Կառավարությունն իր հայեցակարգում խոսք էր տվել, որ Հայաստանի շուրջ 150 հազար անապահով ընտանիքներ կստանան սուբսիդավորում, որը թույլ կտա շարունակել ընդունել հեռուստաազդանշանը: Մենք տարբեր հարցումներ ենք ուղարկել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեզ պատասխանեցին, որ Հայաստանում 130 հազար անապահով ընտանիք կա: Պարզ հաշվարկով կարելի է տեսնել, որ փաստորեն, տասնյակ հազարավոր ընտանիքներ չեն ստանա ապակոդավորող սարքեր»: