Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորի բազմաթիվ տներից գողություններ կատարողները հայտնաբերվել են

Հասարակություն
գող

Հունվարի 30-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել Վանաձորի Նարեկացու փողոցի մի տնից սննդամթերք և կենցաղային իրեր գողանալու մասին:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 4-ին պարզվել է, որ գողությունը կատարել են 1993 թ. ծնված Ռադիկ Ռ.ն, 1992 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն:

Վերջիններս կալանավորված են:Քննության ընթացքում պարզվել է, որ նրանք Վանաձոր քաղաքի բազմաթիվ տներից կատարել են համանման մի շարք գողություններ ևս:

Նախաքննությունը շարունակվում է: