Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ երաժշտական կրքեր օպերայում (տեսանյութ)

Մշակույթ
Untitled2

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի՝ «Ա1+» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը զայրացրել էր Օպերայի մի խումբ աշխատակիցների։ Նրանք այսօր հավաքվել էին Օպերայի բակում՝ հայտնելով, որ Անդրանիկ Արզումանյանը չի տիրապետում տեղեկատվությանը, թե ինչ է իրականում կատարվում թատրոնում։ Հիշեցնենք, թատրոնի գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատվել է, ինչն էլ դարձել է որոշ երաժիշտների դժգոհության պատճառ։ Այսօր այդ երաժիշտները լրագրողներին հրավիրել էին հանդիպման, որի մասին թատրոնի տնօրինությունը տեղեկություն չուներ։ Մանրամասները՝ տեսանյութում