Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը բրոնզե մեդալ է նվաճել

Սպորտ
sport-boks

Հայաստանի բռնցքամարտիկներն ավարտել են մրցելույթները Մինսկում կայացած Լիվենցեւի անվան միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, մեր 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նիկոլ Հարությունովը կիսաեզրափակիչում չի կարողացել հաղթել Էկվադորը ներկայացնող մարզիկին եւ բավարարվել է բրոնզե մեդալով: Իսկ ահա մեր մյուս բռնցքամարտիկները՝ Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Ռաֆայել Սիմոնյանը, Հենրիկ Սարգսյանը (91կգ), չեն կարողացել հաղթահարել նախնական փուլի արգելքները եւ ժամանակից շուտ դուրս են մնացել մեդալների համար պայքարից: