Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

  «Մեզնից առաջ են անցել Զամբիան և Կոլումբիան». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Zurabyan-nkar

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել կառավարության ներկայացրած՝ վարկ վերցնելու ծրագրին: «Եթե մի բան կա, որ չի կարելի քաղաքականացնել, սա խնդրում եմ՝ փոխանցեք Գալուստ Սահակյանին, դա մաթեմատիկան է: Եզրակացությունը չի անցել, և այս քննարկումը տեղի է ունենում օրենքի խախտումով»,-շեշտեց նա: Պատգամավորը նշեց, թե որ դեպքում կարելի է այս վարկը վերցնել. «Եթե բավարարվում է 3 պայման. Կառավարությունն ունի երկրի զարգացման հստակ ծրագիրը, հաջորդը՝ եթե վարկի տակ գոյություն ունի իրականացվող աշխատանքների կոնկրետ ծրագիր և եթե վարկը վերցնում և օգտագործում է մի կառավարություն, որը կոռումպացված չէ: Այսինքն, վերցված փողը կօգտագործվի ըստ նպատակի, այլ ոչ թե կհանգրվանի իշխանավորների գրպանում: Բայց հիմա այս ծրագրից ոչինչ պարզ չէ, ուղղակի փող են տալիս, ասում են՝ օգտագործի, կառավարություն ջան»: Պարոն Զուրաբյանը հիշեցրեց, թե երկրում կոռուպցիայի ինչ մակարդակ կա. «Հայաստանը կոռումպացվածության աստիճանով զբաղեցնում է 95-98-րդ տեղերը՝ Նիգերի և Մալիի հետ համատեղ: Ի դեպ՝ վերջին տարիներին մեզնից առաջ են անցել Զամբիան և Կոլումբիան»: